Հետևեք մեզ։

Արտաշատում 16-ամյա պատանիները հեծանիվներ են գողացել

18:39, 14 ապրիլ 2025
Արտաշատում 16-ամյա պատանիները հեծանիվներ են գողացել

Ապրիլի 11-ին Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժին դիմած 39-ամյա տղամարդը հայտնել է, որ Արտաշատ քաղաքի Արազի փողոցում գտնվող շենքի իրեն պատկանող նկուղի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել և գողացել են երկու հեծանիվ՝ պատճառելով մոտ 200 հազար դրամի նյութական վնաս: 

 

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել են Արտաշատի 16-ամյա երկու բանկիչ։ Նրանք հայտնաբերվել և ներկայացվել են Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղ խոստովանել են արարքը։ Նաև խոստովանել են, որ հունվար-ապրիլ ամիսներին Արտաշատ համայնքի տարբեր տարածքներից կատարել են այլ գողություններ:

 

Գողացված հեծանիվները հայտնաբերվել են: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Վերլուծական