Հետևեք մեզ։

Կապառոսն ու Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կարող են կրկին միասին աշխատել, այս անգամ՝ իսպանական ակումբում

20:07, 14 ապրիլ 2025
Կապառոսն ու Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կարող են կրկին միասին աշխատել, այս անգամ՝ իսպանական ակումբում

Իսպանական «Սևիլիան» շարունակում է հետաքրքրվել Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի ծառայություններով։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը։

Այս մասին հայտնում է Euro-Football-ի աղբյուրը։

Աղբյուրի տեղեկություններով՝ ակումբը պատրաստ է ամռանը ակտիվացնել ֆուտբոլիստի շուրջ բանակցությունները։ Թիկնիզյանի նկատմամբ հետաքրքրություն կա նաև Իսպանիայի մի քանի այլ ակումբներից։

Թիկնիզյանը «Լոկոմոտիվի» հետ պայմանագիր ունի մինչև հաջորդ տարվա ամառը: Ֆուտբոլիստը ակումբում է 2021 թվականից: Այս մրցաշրջանում Նաիրը «Լոկոմոտիվի» կազմում անցկացրել է 29 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է երկու գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։

Վերլուծական