Հետևեք մեզ։

Իմ սկզբունքը մեկն է՝ ինքնուրույն կայացնել որոշումներ, երբեք չեմ վախեցել խնդիրներից, չեմ փախչում ոչնչից․ Սարիկ Մինասյան

19:05, 14 ապրիլ 2025
Իմ սկզբունքը մեկն է՝ ինքնուրույն կայացնել որոշումներ, երբեք չեմ վախեցել խնդիրներից, չեմ փախչում ոչնչից․ Սարիկ Մինասյան
Գյումրիում ՔՊ քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը գրառում է արել, որում ասվում է․
 
«Հարգելի՛ գյումրեցիներ, սիրելի՛ համաքաղաքացիներ, ինչպես և խոստացել էի՝ ես տեր եմ ձեր քվեին:
 
Ամենայն պատասխանատվությամբ և մեծ սիրով եմ վերցրել Գյումրու ավագանու պատվաբեր մանդատը: Ցանկացած պաշտոն ստորադաս է 17 հազար և ավել գյումրեցու վստահության ձայնի համեմատությամբ:
 
Ցանկացած պաշտոնում երբեք չեմ վախեցել խնդիրներից, խոչընդոտներից ու մարտահրավերներից: Իմ սկզբունքը մեկն է՝ գործել արդար և վստահ, ինքնուրույն կայացնել որոշումներ՝ հանուն Գյումրու և գյումրեցու, հանուն Հայաստանի Հանրապետության:
 
Պարզճակատ նայելով յուրաքանչյուրիդ աչքերի մեջ՝ հայտարարում եմ՝ չեմ փախչում ոչնչից, Գյումրին իմ տունն է իրականում, ես երբեք չեմ դադարել և չեմ դադարելու ծառայել գյումրեցուն՝ անկախ իմ զբաղեցրած դիրքից ու պաշտոնից:
 
Մեր թիմը` ավագանու 14 անդամներս, պատրաստ ենք ստանձնել քաղաքի համար պատասխանատվություն:
Պատասխանատու ենք մեր յուրաքանչյուր խոսքի և քայլի համար:
 Ի գո՛րծ, իմ սիրելի գյումրեցիներ»:

Վերլուծական

Ամենաընթերցվածները