Հետևեք մեզ։

Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով, ՀՀԿ նիստին քննարկվել են պետության խնդիրները

19:53, 14 ապրիլ 2025
Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով, ՀՀԿ նիստին քննարկվել են պետության խնդիրները

Այսօր տեղի է ունեցել ՀՀԿ խորհրդի հոբելյանական նիստ՝ նվիրված կուսակցության հիմնադրման 35-ամյակին: 

«Նիստի ընթացքում ծրագրային ելույթով հանդես է եկել ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Ելույթներով հանդես են եկել ՀՀԿ խորհրդի մի շարք անդամներ:

Եվս մեկ անգամ արժևորվեցին կուսակցության գործունեության գաղափարա-քաղաքական հիմքերն ու անցած ճանապարհը: Անդրադարձ եղավ պետության համար տարբեր ժամանակահատվածներում Հանրապետական կուսակցության ունեցած կարևորագույն ձեռքբերումներին և առաջընթացին, ինչպես նաև բացթողումներին ու թույլ տրված սխալներին:

Հանգամանորեն քննարկվել են մեր պետության առջև այսօր ծառացած անվտանգային, տնտեսական, քաղաքական լրջագույն մարտահրավերները, առկա խնդիրներն ու դրանց պատճառները:

Արձանագրվեցին ստեղծված աղետալի իրավիճակից երկիրը դուրս բերելու ուղղությամբ կուսակցության անելիքներն ու անհրաժեշտ ծրագրերի տեսլականը :
Նիստի ավարտին ՀՀԿ խորհուրդը հանդես եկավ ուղերձով՝ ուղղված հանրությանն ու կուսակցության բոլոր անդամներին»,-ասվում է հաղորդագրությունում:

Վերլուծական

Ամենաընթերցվածները