Հետևեք մեզ։

Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ, եթե մենք ստիպված լինենք շատ կոշտ բան անել, մենք դա կանենք․ Թրամփ

21:33, 14 ապրիլ 2025
Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ, եթե մենք ստիպված լինենք շատ կոշտ բան անել, մենք դա կանենք․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է անհրաժեշտության դեպքում կոշտ գործողություններ ձեռնարկել Իրանի դեմ, այդ թվում՝ ոչնչացնելով Թեհրանի միջուկային օբյեկտները։ Այս մասին նա լրագրողներին ասել է Սպիտակ տանը՝ Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեի հետ հանդիպման ժամանակ։

«Դա շատ պարզ է: Նրանք (Իրանը-խմբ․) չեն կարող միջուկային զենք ունենալ, և նրանք պետք է արագ գործեն (ԱՄՆ-ի հետ բանակցություններում-խմբ․)։ Եթե մենք ստիպված լինենք շատ կոշտ բան անել, մենք դա կանենք»,- ասել է Թրամփը:

Նրան հարցրել են, թե արդյոք այդ միջոցները ներառում են հարվածներ Իրանի միջուկային օբյեկտներին: «Իհարկե»,- պատասխանել է ԱՄՆ նախագահը։

Ապրիլի 12-ին Օմանում բանակցություններ են անցկացվել Թեհրանի և Վաշինգտոնի միջև՝ Մուսկատի միջնորդությամբ՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու համար։ Իրանը ներկայացնում էր արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, իսկ Միացյալ Նահանգները՝ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆը։ Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ հանդիպումն անցել է կառուցողական և հանգիստ մթնոլորտում։ Գերատեսչության տվյալներով՝ կողմերը, հեռանալով բանակցությունների վայրից, մի քանի րոպե անձամբ զրուցել են Օմանի ԱԳՆ ղեկավարի ներկայությամբ։ Բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 19-ին։

Վերլուծական

Ամենաընթերցվածները