Հետևեք մեզ։

Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել

00:08, 15 ապրիլ 2025
Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել

Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնության շրջանակում երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել՝ առավելության հասնելով Ուզբեկստանի ընտրանու նկատմամբ։

 

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։ Լրացուցիչ ժամանակում գոլեր չեն գրանցվել և հանդիպման ելքը վճռվել է հետխաղյա բուլիտներում, որտեղ մեր ընտրանին փայլուն հաղթանակ է տարել 2։0 հաշվով։ Հայաստանի թիմի կազմում իրենց հարվածներն անվրեպ են իրացրել Մաքսիմ Կուզնեցովը և Վալենտին Կովալենկոն։ Հանդիպման լավագույն խաղացողներից մեկը Հայաստանի հավաքականի դարպասապահ Արտյոմ Պուտուլյանն էր, որը երկու հարված հետ է մղել, ինչպես նաև շատ վստահ գործել ամբողջ խաղի ընթացքում։

 

Այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը 6 միավորով միանձնյա գլխավորում է IV դիվիզիոնի աշխարհի առաջնության մրցաշարային աղյուսակը։  Առաջին տուրում Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը 24:3 հաշվով ջախջախել էր Մալայզիային՝ տանելով իր պատմության ամենախոշոր հաշվով հաղթանակը:

Վերլուծական