ԱԺ նախագահի պաշտոնակատար Ռուբեն Ռուբինյանը պատգամավորների գործուղումների վերաբերյալ կարգադրություն է ստորագրել, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության եւԲելառուսի Հանրապետության Ազգային ժողովների միջեւ համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի 13-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու համար2023 թվականի հունիսի 5-7-ը Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկ կգործուղվել ԱԺմի շարք պատգամավորներ։ Նրանց մեջ են՝ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը, որը պատվիրակության ղեկավարն է, և ՔՊ-ական պատգամավորներ Մարինա Ղազարյանն ու Դավիթ Դանիելյանը։ Պատվիրակության կազմում կլինի նաև Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի եւ եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ ԱլվինաՍանթրոսյանը։
Ռուբինյանի կարգադրել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարԴավիթ Առաքելյանին՝ գործուղման հետ կապված ծախսերը՝ ճանապարհածախսը եւ օրապահիկը, կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովինայդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին, նաև ընդունել ի գիտություն, որգործուղման հետ կապված գիշերավարձի վճարումը կատարում է հրավիրող կողմը։