Հետևեք մեզ։

Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար, Լարսը` բոլոր տեսակի մեքենաների համար

07:18, 15 ապրիլ 2025
Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար, Լարսը` բոլոր տեսակի մեքենաների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

 

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։

 

Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը և Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար։

 

Սպիտակի ոլորանները կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։

 

Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում (բացի Կապան և Մեղրի քաղաքներից), Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Արագածի, Ապարանի տարածաշրջաններում և Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն։

 

Սյունիքի բարձրադիր գոտիներում, Դիլիջանի ոլորաններում (ձյուն), Զորական, Հաղթանակ գյուղերում և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ է։

 

Լարսի մասին

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վերլուծական

Ամենաընթերցվածները