Հետևեք մեզ։

ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի գլխավոր վարչության պետն ու տեղակալը քավոր սանիկ են. «Հրապարակ»

09:23, 15 ապրիլ 2025
ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի գլխավոր վարչության պետն ու տեղակալը քավոր սանիկ են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՀՀ ՊԵԿ-ում վերջին օրերին բարեվարքության քննությունների փուլ է և բոլորը՝ աշխատակիցներն ու պաշտոնյաները, փորձում են առավել զուսպ լինել, թաքցնել իրենց կապերը: Այս համատեքստում խնդիր կա ՊԵԿ ամենակարևոր վարչությունում՝ Մաքսանենգության դեմ պայքարի գլխավոր վարչությունում: Այս վարչության պետը ԱԺ նախկին պատգամավոր, ՔՊ-ական Երջանիկ Հակոբյանն է, նրա տեղակալը՝ Գոռ Մարգարյանը, Հակոբյանի քավորն է:

 

Նրանք ջանում են թաքցնել իրենց կապը, որպեսզի բարեվարքության քննությունից չկտրվեն: Մեզ ասացին, որ Գոռ Մարգարյանը մեկիկ մեկիկ բոլոր աշխատակիցներին զգուշացնում է, որ իրենց քավոր-սանիկ հարաբերությունների մասին որևէ տեղ ոչինչ չասեն:

 

ՊԵԿ-ից պատմեցին նաև, որ Գոռ Մարգարյանն է իրականում վարչության պետի գործառույթները փաստացի իրականացնում, նա յուրայիններով է շրջապատել իրեն և սև ու սպիտակի տամաբանությամբ է կառավարում վարչությունը: Իսկ Երջանիկ Հակոբյանը պարզապես պաշտոնական մասն է ապահովում և վայելում պաշտոնը»։

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Վերլուծական