Հետևեք մեզ։

Դանիայից Գրենլանդիայի գնումը կարող է ԱՄՆ-ին արժենալ ավելի քան 2,2 միլիարդ դոլար. ԶԼՄ

10:16, 15 ապրիլ 2025
Դանիայից Գրենլանդիայի գնումը կարող է ԱՄՆ-ին արժենալ ավելի քան 2,2 միլիարդ դոլար. ԶԼՄ

Դանիայից Գրենլանդիայի գնումը կարող է ԱՄՆ-ին արժենալ ավելի քան 2,2 միլիարդ դոլար՝ հետագա տարեկան վճարումներով, որոնք կգերազանցեն 600 միլիոն դոլարը, գրում է Newsweek թերթը՝ հղում անելով սեփական հաշվարկներին:

 

Հաշվարկը կատարվել է՝ հաշվի առնելով 1946 թվականին ԱՄՆ նախկին նախագահ Հարի Թրումանի կողմից Դանիային առաջարկված գումարը՝ հաշվարկված գնաճով, և ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը՝ թագավորությանը տարեկան վճարումներ կատարելու մասին:

 

Նշվում է, որ ԱՄՆ իշխանությունները դիտարկում են Գրենլանդիայի համար Դանիայի կողմից տրամադրվող սուբսիդիաների ավելացում՝ 600 միլիոն դոլարի չափով:

 

Այսպիսով, Գրենլանդիայի արժեքի նվազագույն շեմը գնահատելու համար թերթը գումարել է 1,6 միլիարդ և 600 միլիոն դոլարը:

Վերլուծական