Հետևեք մեզ։

Վրաստանի նախագահն իր առաջին պաշտոնական այցը կկատարի Ադրբեջան

10:34, 15 ապրիլ 2025
Վրաստանի նախագահն իր առաջին պաշտոնական այցը կկատարի Ադրբեջան

Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին ապրիլի 15-16-ը իր առաջին պաշտոնական այցը կկատարի Ադրբեջանի Հանրապետություն։ Այս մասին հայտնում է Վրաստանի նախագահի վարչակազմը, փոխանցում է Վրաստանի Առաջին ալիքը։

Այցի շրջանակներում Միխեիլ Ղավելաշվիլիին կհյուրընկալի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նախատեսվում են բարձր մակարդակի դեմ առ դեմ և ընդլայնված կազմով հանդիպումներ ԱՀ վարչապետ Ալի Ասադովի և Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ։

Նախագահի գլխավորած վրացական պատվիրակության կազմում են Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Լաշա Դարսալիան և խորհրդարանի անդամներ Գիվի Միկանաձեն, Զաուր Դարգալին և Սավալան Միրզոևը։

Վերլուծական