Հետևեք մեզ։

Ֆիզիկական անձանց եկամուտները կհայտարարագրվեն․ ԱԺ-ն մերժել է ընդդիմադիրների նախագիծը

10:46, 15 ապրիլ 2025
Ֆիզիկական անձանց եկամուտները կհայտարարագրվեն․ ԱԺ-ն մերժել է ընդդիմադիրների նախագիծը
ՀՀ Ազգային ժողովը 27 կողմ, 59 դեմ, 1 ձեռնպահ ձայներով մերժել է «Հայաստան» խմբակցության նախագիծը` չեղարկելու քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը։
 
Հիշեցնենք, որ վարձու աշխատող, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած քաղաքացիները պետք է հայտարարագիր ներկայացնեն․ հայտարարագիր լրացնելու ժամկետը երկարաձգվել է մինչև նոյեմբեր։
 
Օրինագծի քվեարկությունից առաջ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասել է՝ համընդհանուր հայտարարագրման նախագիծը հավելյալ հարկեր մտցնելու նպատակ է հետապնդում, իսկ հաջորդը հարկվելու են գյուղացիներն ու արտագնա աշխատանքի մեկնողները։ 
 

Վերլուծական