Հետևեք մեզ։

Երևանում 2 տղամարդ հայհոյել և ծեծել են ՌԴ քաղաքացու

11:50, 15 ապրիլ 2025
Երևանում 2 տղամարդ հայհոյել և ծեծել են ՌԴ քաղաքացու

Ապրիլի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանությունում տեղեկություն է ստացվել, որ Պուշկինի 41 հասցեում գործող «Մամա Միա» ռեստորան են մտել տղամարդիկ և ծեծկռտուք է տեղի ունենում, իսկ քիչ անց կրկին տեղեկություն է ստացվել, որ Եկմալյան 1 հասցեի մոտ երկու հաղթանդամ տղամարդ հարձակվել են քաղաքացու վրա և ծեծի են ենթարկում նրան։  

Ինչպես հաղորդում է shamshyan.com-ը, քաղաքացիները մատնացույց են արել 2 տղամարդու և հայտնել, որ վերջիններս նշված հասցեում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ հայհոյանքներ են հնչեցրել և ծեծի են ենթարկել ՌԴ քաղաքացու։

Աղբյուրի տեղեկություններով՝ նշված 2 քաղաքացիներին խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածի առկայության հիմքով ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ պարզվել է, որ վերջիններս հանդիսանում են Երևանի բնակիչներ 41-ամյա Արսեն Դ․-ն և 44-ամյա Բորիս Ղ․-ն:

Վերլուծական