Հետևեք մեզ։

Հայաստանի բանակին տվել եմ հրադադարի ռեժիմը չխախտելու հստակ հրահանգ, պատերազմ չի լինելու. Նիկոլ Փաշինյան

12:18, 15 ապրիլ 2025
Հայաստանի բանակին տվել եմ հրադադարի ռեժիմը չխախտելու հստակ հրահանգ, պատերազմ չի լինելու. Նիկոլ Փաշինյան

Ակնհայտ է, որ Հայաստանում և Հայաստանից դուրս գտնվող որոշ ուժեր պատերազմի քարոզչություն են անում և դա կյանքի կոչելուն ուղղված կոնկրետ գործողությունների դիմում։ Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ հայտնելով, որ Կառավարությունը չի շեղվելու խաղաղության օրակարգից։

 

Ըստ նրա՝ Ադրբեջանի ԶՈւ կողմից կրակոցները հիմնականում չթիրախավորված բնույթ ունեն, թեև Խնածախ գյուղը երկու անգամ թիրախավորվել է.

 

«Այդ կրակոցները կա՛մ Ադրբեջանի ԶՈւ անկարգապահության հետևանք են, կա՛մ նշված բնակավայրերի բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու նպատակ ունեն»,-ասել է նա, ապա հավելել. «Հայաստանի բանակին տվել եմ հրադադարի ռեժիմը չխախտելու հստակ հրահանգ»։

 

Փաշինյանը նշել է՝ պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն․ «Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները արժանի են խաղաղության»։

Վերլուծական