Բաքվի և Երևանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագիրը համապատասխանում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի Ազգային խորհրդարանի հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարը։
«Թյուրքական պետությունները իրենցից բացի բարեկամներ չունեն, մենք պետք է ամրապնդենք մեր միասնությունը»,- ասել է Աքարը, ապա հավելել․ «Խաղաղության համաձայնագիրը շահավետ կլինի Հարավային Կովկասի բոլոր երկրների համար։ Թուրքիան աջակցում է այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերին»։