Ֆրանսիայի արդարադատության նախարարությունը հայտարարել է բանտերի վրա հարձակումների շարքի մասին: Ըստ գերատեսչության՝ երկուշաբթի երեկոյան Տուլոնի բանտի դարպասը գնդակոծվել է զենքով, իսկ Էքս-Լյուինի բանտում երկու մեքենա է հրկիզվել:
Պրովանս-Ալպեր-Լազուրե ափ տարածաշրջանի նախագահ Ռենո Մյուզելյեն հայտնել է, որ Մարսելի բանտի մոտ մեքենա է հրկիզվել: Տուժել են նաև Մելյոնի և Նանտերի բանտերը:
Աժենի բանտերի կառավարման ազգային դպրոցի ավտոկայանատեղիում յոթ մեքենա է հրկիզվել:
«Այս ամենը համակարգված գործողություններ են, որոնք ակնհայտորեն կապված են նախարարի՝ թմրամաֆիայի դեմ պայքարի ռազմավարության հետ։ Հանրապետությանը մարտահրավեր է նետվել, և դրա պատասխանը կլինի աննահանջ և խիզախ», - հայտարարել է արդարադատության նախարար Ժերալդ Դարմանենը: