Հետևեք մեզ։

«Դա ցատկահարթակ կդառնա իրանական ահաբեկչության համար»․ Նեթանյահուն հերքում է պաղեստինյան պետություն ստեղծելու գաղափարը

13:52, 15 ապրիլ 2025
«Դա ցատկահարթակ կդառնա իրանական ահաբեկչության համար»․ Նեթանյահուն հերքում է պաղեստինյան պետություն ստեղծելու գաղափարը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում իր մերժումն է հայտնել պաղեստինյան պետության ստեղծման գաղափարին՝ այն անվանելով ապագա «իրանական ահաբեկչության ցատկահարթակ», երեքշաբթի օրը հայտնել են Նեթանյահուի գրասենյակից։

 

«Վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր հեռախոսով զրուցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Զրույցի ընթացքում Իսրայելի կառավարության ղեկավարը վճռականորեն մերժել է պաղեստինյան պետություն ստեղծելու գաղափարը՝ ընդգծելով, որ նման որոշումը նշանակալի խթան կհանդիսանա ահաբեկչության համար»,- ասվում է հայտարարության մեջ։

 

Գրասենյակի տվյալներով՝ Նեթանյահուն հիշեցրել է Ֆրանսիայի նախագահին, որ ոչ մի պաղեստինյան առաջնորդ, այդ թվում՝ Պաղեստինի ինքնավարության ղեկավարությունը, դեռ չի դատապարտել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից Իսրայելի վրա հարձակումը։

 

«Վարչապետը նաև նշել է, որ պաղեստինյան պետությունը, որը ի հայտ է եկել իսրայելական քաղաքների մոտ, ցատկահարթակ կդառնա իրանական ահաբեկչության համար։ Իսրայելցիների ճնշող մեծամասնությունը կտրականապես դեմ է նման հեռանկարին, և դա արտացոլում է նրա հետևողական և երկարաժամկետ դիրքորոշումը»,- հավելել են վարչապետի գրասենյակից։

Վերլուծական

Ամենաընթերցվածները