Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Առողջապահության համաշխարհային 76-րդ ասամբլեային։ Նախարարն իր էջում հայտնում է․ «Սա պատեհ առիթ էր անդրադառնալու ինչպես համատեղ ջանքերով ձեռք բերված առաջընթացին, այնպես էլ մարտահրավերներին՝ ներքին և գլոբալ մակարդակներում:
Իմ ելույթում անդրադարձել եմ նաև մեր տարածաշրջանում առկա մարտահրավերներին, որոնք վտանգ են ներկայացնում Լեռնային Ղարաբաղի բնակչության կյանքի և առողջության իրավունքի համար` կարևորելով իրավիճակի վերաբերյալ ժամանակին և համարժեք միջազգային արձագանքը»: