Հետևեք մեզ։

Չորս օտարերկրացի մտել են երևանյան բնակարան, տանտիրոջը հարվածել են մետաղյա ձողով, 100 000 դրամ հափշտակել են, փորձել են uեռական ոտնձգություն կատարել կնոջ նկատմամբ

16:58, 15 ապրիլ 2025
Չորս օտարերկրացի մտել են երևանյան բնակարան, տանտիրոջը հարվածել են մետաղյա ձողով, 100 000 դրամ հափշտակել են, փորձել են uեռական ոտնձգություն կատարել կնոջ նկատմամբ

Ապրիլի 14-ին Ոստիկանություն դիմած 25-ամյա օտարերկրացին հայտնել է, որ ապրիլի 12-ին չորս համերկրացիները ապօրինի մուտք են գործել Երևանի Մինաս Ավետիսյան փողոցում գտնվող իր տուն, զենքի սպառնալիքով հափշտակել 100 հազար դրամ, բջջային հեռախոսներ, գոտիով և մետաղյա ձողով հարվածել իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածք, ինչպես նաև փորձել են կնոջ նկատմամբ սեռական ոտնձգություն կատարել:

 

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները, համագործակցելով Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության և մարզի պարեկների հետ, պարզել են կատարողների ինքնությունը: 

 

Նրանք Արթիկ քաղաքում հայտնաբերվել, ձերբակալվել և ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել են Երևան քաղաքի վարչություն, ապա՝ ձերբակալվածների պահման վայր:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Վերլուծական