Հետևեք մեզ։

Սայաթ-Նովայի ծառերը կտրեցին, ոչնչացրին, որ իրենց գովազդի վահանակներն ավելի տեսանելի լինեն. Վիկտոր Մնացականյան (լուսանկարներ)

17:04, 15 ապրիլ 2025
Սայաթ-Նովայի ծառերը կտրեցին, ոչնչացրին, որ իրենց գովազդի վահանակներն ավելի տեսանելի լինեն. Վիկտոր Մնացականյան (լուսանկարներ)

Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը գրում է.

«Ես էլ ասում էի՝ ինչի սրանք ափալ-թափալ Սայաթ-Նովայի ծառերը կտրեցին, ոչնչացեցրին. ընդամենը, որ իրանց գովազդի վահանակները ավելի մրցակցային լինեն ու տեսանելի - #ՊոզովՊոչովԿոռուպցիա

 

Անկեղծ, հազիվ ինձ տրամադրել էի ու ուզում էի շնորհակալություն հայտնել Օղակաձև այգու Պոպլավոկի կողքի խայտառակ լունապարկը ապամոնտաժելու համար, էն էլ հոպ, ինչ-որ մեկը Կենտրոնի վրա նոր, բայց իրականում «նախկին» ձևով փող աշխատելու ձև գտավ՝ էլի #ՄայթերՄայթերՄայթեր-ի ու գազոնների հաշվին։

 

Ախր լուրջ չե՞ք հասկանում, որ մի օր լրիվ իմացվելու ա չէ՞՝ ումն ա, ինչ ա…
#ՓողիՄեռածներ»:

Վերլուծական