Հետևեք մեզ։

Արցախցիների իրավունքները պետք է դիտարկվեն որպես համահայկական օրակարգի անբաժան մաս. հայտարարություն

17:43, 15 ապրիլ 2025
Արցախցիների իրավունքները պետք է դիտարկվեն որպես համահայկական օրակարգի անբաժան մաս. հայտարարություն

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը տեղեկացնում է․

 

«Վերջին օրերին, հայտարարված լայն հանրային համախմբման շրջանակներում, Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի որոշ անդամներ Ազատության հրապարակում տեղակայված շտաբ-վրանում հանդիպումներ և քննարկումներ են ունեցել ՀՀ հասարակական մի շարք կազմակերպությունների և ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, հանրային գործիչ Արման Թաթոյանի հետ։

 

Հանդիպումները անցել են ջերմ և կառուցողական մթնոլորտում։ Քննարկվել են արցախցիների հիմնախնդիրները և դրանց հաղթահարման հնարավոր լուծումները։ Կարևորվել է ՀՀ քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավվածությունը և միասնական մոտեցումների ձևավորումը՝ արցախցիների իրավունքների պաշտպանության հարցում։

 

Կողմերն ընդգծել են, որ արցախցիների իրավունքները պետք է դիտարկվեն որպես համահայկական օրակարգի անբաժան մաս, և այդ իրավունքների պաշտպանությունը պահանջում է հետևողական ու միասնական ջանքերի իրագործում»։

Վերլուծական