Հետևեք մեզ։

Կառավարության նախապայմանը վրանն Ազատության հրապարակից ապամոնտաժելն է, կքննարկենք. Նժդեհ Իսկանդարյան

17:50, 15 ապրիլ 2025
Կառավարության նախապայմանը վրանն Ազատության հրապարակից ապամոնտաժելն է, կքննարկենք. Նժդեհ Իսկանդարյան

ՀՀ կառավարությունը պատրաստ է 2 ամսով երկարացնել արցախցիներին տրվող 40 հազար դրամ օգնությունը։ Այս մասին լրագրողներին հայտնել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպմանը մասնակցած արցախցիները։

 

«Այս անգամ էլ ներկայացրել ենք մեր բոլոր առաջարկները, բայց հարցերին ավելի երկարաժամկետ լուծումներ տալու համար հիմնավորված փաստարկները չեն ընդունվել։

 

Իրենց առաջարկներն էլ մենք չենք ընդունել, բայց համաձայնության եզրեր եղել են։ Կառավարության նախապայմանը վրանն Ազատության հրապարակից ապամոնտաժելն է, կքննարկենք առաջիկա օրերին և կտեղեկացնենք»,- նշել է Արցախահայերի իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանը։

Վերլուծական