Հետևեք մեզ։

Արարատ Միրզոյանը Ֆրանսիայի ԱԳ նախարարին է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային իրավիճակը

18:55, 15 ապրիլ 2025
Արարատ Միրզոյանը Ֆրանսիայի ԱԳ նախարարին է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային իրավիճակը
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
 
Զրույցի ընթացքում նախարարները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ գործընկերության օրակարգային հարցեր։
 
Նախարար Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը և Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված շարունակական ջանքերը, այդ թվում՝ ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի կնքման կարևորությունը: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել այդ ուղղությամբ Ֆրանսիայի, այդ թվում՝ նախարար Բարոյի կողմից ցուցաբերված հետաքրքրությունը:

Վերլուծական