Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է ժամանակից շուտ խզել պայմանագիրը Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ֆուտբոլային ակումբի հետ։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Mundo Deportivo թերթը։
Ըստ աղբյուրի՝ Ռոնալդուն դժգոհ է Սաուդյան Արաբիայի ենթակառուցվածքից, որը «հեռու է ժամանակակից հասարակությունից»։ Այս կապակցությամբ, ինչպես նշում է թերթը, խաղացողի շրջապատը սկսում է հայտարարել այս իրավիճակի մասին, որպեսզի կարողանա վերադառնալ Եվրոպա։
Եթե Ռոնալդուն առանց հիմնավոր պատճառի հեռանա ակումբից, ապա ստիպված կլինի փոխհատուցում վճարել ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի կանոնակարգին համապատասխան։ Կանոնակարգը նախատեսում է նաև խաղացողի նկատմամբ անձնական պատժամիջոցների կիրառում։