Հետևեք մեզ։

Արմեն Գրիգորյանը Բրյուսելում հանդիպել է Կայա Կալլասի գրասենյակի ղեկավարի հետ

18:20, 15 ապրիլ 2025
Արմեն Գրիգորյանը  Բրյուսելում հանդիպել է  Կայա Կալլասի գրասենյակի ղեկավարի հետ

Բրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի գրասենյակի ղեկավար Վիվիան Լունելայի հետ:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ներկա ընթացքը և զարգացման հեռանկարները:
Կողմերը նաև մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակի վերաբերյալ: ԱԽ քարտուղարը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող ջանքերը Հարավային Կովկասում հաստատելու կայուն և հարատև խաղաղություն:

Վերլուծական

Ամենաընթերցվածները