«Հրապարակ» թերթը գրում է.
«Խորհրդարանի այս քառօրյայի օրակարգում նախագծեր կան՝ Վարչական իրավախախտումների, Հարկային և հողային, Քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսգրքերի փոփոխությունների հետ կապված: Սակայն առավել ուշագրավ է այն, որ կառավարության կողմից ներկայացվել է կրիպտոակտիվների հետ կապված օրենքների փաթեթ: Այսինքն, կառավարությունը փորձում է կրիպտովալյուտայի դաշտը կարգավորել:
Օրենսդրական փոփոխություններին ծանոթացած տնտեսագետը հետաքրքիր եզրահանգման էր եկել, ասում էր, որ այս իշխանության ներկայացուցիչներն այնքան են հարստացել, որ սկսել են կրիպտովալյուտա ձեռք բերել, և օրենսդրությունն էլ, ըստ այդմ, փոփոխության են ենթարկում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։