Հետևեք մեզ։

Գյումրիում առաջադրվել է համայնքի ղեկավարի մեկ թեկնածու

08:44, 16 ապրիլ 2025
Գյումրիում առաջադրվել է համայնքի ղեկավարի մեկ թեկնածու

Գյումրի համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստին ստեղծվեց ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով: Խմբակցությունները ներկայացրին մեկական թեկնածու ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը ձևավորելու համար:

 

«Մայր Հայաստանը», «Իմ հզոր համայնքը», «Մեր քաղաքը» իրենց ցուցակից թեկնածու չառաջադրեցին, հայտարարեցին, որ քվեարկելու են ընդդիմադիր դաշտում առավելագույն քվե ստացած ուժի՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության թեկնածու Վարդան Ղուկասյանի օգտին: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցում նիստին:

 

Թեկնածուի առաջադրումից հետո Վարդան Ղուկասյանը հայտարարեց 30 րոպե ընդմիջում բաց քվեարկության քվեաթերթիկները պատրաստելու համար:

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները