Հետևեք մեզ։

Բանակցություններից հետո ԱՄՆ-ը համաձայնել է կրճատել Ուկրաինայի պետական ​​պարտքը․ ԶԼՄ

09:03, 16 ապրիլ 2025
Բանակցություններից հետո ԱՄՆ-ը համաձայնել է կրճատել Ուկրաինայի պետական ​​պարտքը․ ԶԼՄ

Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցություններից հետո պաշտոնական Վաշինգտոնը համաձայնել է նվազեցնել Ուկրաինայի պետական ​​պարտքի չափը 300 միլիարդ դոլարից մինչև 100 միլիարդ դոլար։

Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։

Այնուամենայնիվ, պաշտոնական Վաշինգտոնը դեռ պնդում է Ուկրաինային պատկանող ակտիվների, ինչպես նաև օգտակար հանածոների արդյունահանումից և ենթակառուցվածքային նախագծերից ստացված եկամուտների մասին համաձայնագրի ստորագրումը։

Ըստ ԱՄՆ-ի առաջարկի՝ այդ միջոցները, որոնք ուղղվելու են ստեղծվելիք հատուկ հիմնադրամին, հետագայում կօգտագործվեն Ուկրաինայի վերակառուցման համար։

Նշենք, որ պաշտոնական Կիեւը ցանկանում է, որ խնդրո առարկա գումարը ձեւակերպվի որպես ռազմական օգնություն։

Վերլուծական

Ամենաընթերցվածները