Հետևեք մեզ։

Համբերություն ու հաղթանակ բոլորիս. Մամիկոն Ասլանյանը շնորհավորել է Վարդան Ղուկասյանին

12:05, 16 ապրիլ 2025
Համբերություն ու հաղթանակ բոլորիս. Մամիկոն Ասլանյանը շնորհավորել է Վարդան Ղուկասյանին

Սիրելի գյումրեցիներ, անձամբ իմ և «Մամիկոն Ասլանյան» դաշինքի անունից շնորհավորում եմ ձեզ`համայնքային իշխանություն ձևավորելու կապակցությամբ։ Այս մասին իր էջում գրել է Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Վարդան Ղուկասյանին շնորհավորում և ցանկանում եմ բարի երթ ու պտղաբեր աշխատանք` հանուն Գյումրու պատվախնդիր ժողովրդի։

 

Ավագանուն մաղթում եմ խոհեմություն և կամք` մեծ ու փոքր խնդիրները համերաշխությամբ լուծելու ճանապարհին։

Հայ ժողովուրդի միասնական կամքին բռնանալու ու  ընտրողների քվեի նկատմամբ ցանկացած ձևախեղում միշտ բերելու է հակազդեցության, ցասման ու տրամաբանական ավարտի, ինչքան էլ որ այդ ուղին լինի դժվար ու անհարթ։ Համբերություն ու հաղթանակ բոլորիս։

Վերլուծական