ՀՀ ԱԳՆ-ում ընթանում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնի ընդլայնված կազմով հանդիպումը:
Օրակարգը ներառում է ինչպես երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, այնպես էլ տարածաշրջանային ու միջազգային թեմաներ։
Հանդիպման արդյունքներով Արարատ Միրզոյանը և Տանյա Ֆայոնը հանդես կգան մամուլի ասուլիսով։