Հետևեք մեզ։

ԱԽ քարտուղարը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից գործադրվող՝ Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը

10:41, 16 ապրիլ 2025
ԱԽ քարտուղարը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից գործադրվող՝ Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը

Ապրիլի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսելում մասնակցել է Ռասմուսեն Գլոբալ խմբի կողմից կազմակերպված «Խաղաղության խաչմերուկ» թեմայով քննարկմանը, որին ներկա էին ԵՄ կառույցների և անդամ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ:

 

Քննարկման առանցքում են եղել Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված քայերը, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղարը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից գործադրվող շարունակական ջանքերը: Անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և ընդգծվել նախագծի կարևորությունը որպես Եվրոպան Ասիային կապող կարևորագույն հանգույց:

 

«Խաղաղության խաչմերուկ» նախագծի տեխնիկական առավելությունների մասին զեկույցով հանդես է եկել ՏԿԵՆ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը։

 

Արմեն Գրիգորյանը հարցուպատասխանի ձևաչափի շրջանակում պատասխանել է ներկաների հարցերին, մասնավորապես՝ Հայաստանի տարածաշրջանային և միջազգային քաղաքականության վերաբերյալ:

Վերլուծական

Ամենաընթերցվածները