Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ ձեռք բերված համաձայնությունը։
Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո։
«Մենք հավատում ենք, որ մոտ ապագայում խաղաղության համաձայնագիր կստորագրվի։ Ես ևս մեկ անգամ հայտարարում եմ Վրաստանի պատրաստակամությունը՝ նպաստելու խաղաղ գործընթացին», - ընդգծել է Վրաստանի նախագահը։