Ազգային ժողովի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․
«Սիրելի՛ հայրենակիցներ, քիչ առաջ Վարդան Ղուկասյանը միաձայն ընտրվեց Գյումրիի քաղաքապետ։
Սա միասնական ընդդիմության հաղթանակն էր, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս։
Հարկ է նշել, որ սա տեղի ունեցավ, նախևառաջ, մեր գյումրեցի հայրենակիցների կամքի ու վճռականության շնորհիվ։ Գյումրեցին որոշեց, որ այլևս իշխող խմբակը վերարտադրվելու հնարավորություն չպիտի՛ ունենա։
Գյումրիի օրինակով պետք է արձանագրել նաև, որ ընդդիմադիր տարբեր ուժերի միավորումը անհնարին չէ․ մենք կարող ենք թողնել բոլոր տարակարծությունները և համախմբվել մեկ օրակարգի շուրջ։
Մաղթում եմ, որ Փարաքարում և Գյումրիում ընդդիմության գրանցած հաղթանակները վարակիչ լինեն ողջ ՀՀ-ի համար, և մեր ազգային միասնության շնորհիվ կարողանանք, ի վերջո, ազատվել երկիրը կործանման տանող իշխանություններից»։