Վրաստանը խաղաղության և երկխոսության միջոցով հակամարտությունների լուծման կողմնակից է։ Այս մասին Վրաստանի նախագահ Միխայիլ Ղավելաշվիլին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլին տված հայտարարության մեջ։
Նա նշել է, որ Հարավային Կովկասին անհրաժեշտ է խաղաղություն՝ տարածաշրջանի միջազգային ազդեցությունն ամրապնդելու համար։
«Տարածաշրջանի ողջ ներուժը կարող է բացահայտվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո: Կրկնում եմ, որ իմ երկիրը երկխոսության և դիվանագիտության կողմնակից է», - ընդգծել է Վրաստանի նախագահը։