Հետևեք մեզ։

Մինսկի խմբի գոյությունը կարող է հակառակ ազդեցություն ունենալ կարգավորված հակամարտության պարագայում․ Արարատ Միրզոյան

11:49, 16 ապրիլ 2025
Մինսկի խմբի գոյությունը  կարող է հակառակ ազդեցություն ունենալ կարգավորված հակամարտության պարագայում․ Արարատ Միրզոյան

Դե ֆակտո ավարտված հակամարտությունը դե յուրե ավարտելու դեպքում ինստիտուցիոնալ կերպով կոնֆլիկտի ավարտն ազդարարելու դեպքում, որի մարմնավորումը կարող է լինել խաղաղության համաձայնագրի ստորագրումը, այդ դեպքում մենք, իհարկե, կարիք չենք ունենա միջազգային մի ֆորմատի, որը կոչված է զբաղվելու այդ հակամարտությամբ: Այդ մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ հնարավոր լուծարմանը:

 

«Մինսկի խմբի գոյությունը հավելյալ արժեք չի տա և կարող է նույնիսկ հակառակ ազդեցություն ունենալ կարգավորված հակամարտության պարագայում, ստորագրված համաձայնագրի պարագայում:

 

Այդ պատճառով մենք կողմ ենք և բաց ենք այդ ձևաչափի լուծարման գործընթացին: Մենք ուղղակի կարծում ենք, որ այդ գործընթացները, փաստաթղթերը կարող ենք առնվազն նույն օրը ստորագրել: Ինչ հաջորդականություն ուզում եք դրեք: Մեկը խաղաղության համաձայնագիրն է, մյուսը՝ համատեղ դիմումը ԵԱՀԿ-ին՝ տեղեկացնելով խմբի լուծարման գործընթաց սկսելու՝ Հայաստանի և Ադրբեջանի պատրաստակամության կամ նախաձեռնության մասին»,- ասաց նախարարը:

Վերլուծական

Ամենաընթերցվածները