Վարդան Ղուկասյանը չի հանձնվելու Հայաստան։ Այս մասին ասված է «ԴՕԿ» կուսակցության տարածած հայտարարության մեջ։
«Մենք արդեն հայտարարել էինք մեր հաղթանակի մասին։ Շնորհավորել էինք բոլորին։ Բայց դեռ լռում էինք՝ չհայտարարելով պատճառը։ Շատերն անհամբեր էին, շատերն ուզում էին իմանալ՝ ինչի՞ մասին է խոսքը։ Մենք սպասում էինք մեկ մարդու խոսքին։ Եվ ահա այսօր հենց Վարդան Ղուկասյանը ինքն հաստատեց՝ նա չի արտահանձնվելու Հայաստան»։
Նշվում է, որ դատական գործողությունները դեռ ընթացքի մեջ են։