ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը շարունակում է այցը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն։ Մայիսի 23-ին Շանհայում աշխատանքային այց ավարտելուց հետո նա մեկնել է Պեկին։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Չինաստանի մայրաքաղաքում նախատեսված են Ռուսաստանի Դաշնության վարչապետի բանակցությունները Չինաստանի նախագահ Սի Ծինպինի և Պետխորհրդի վարչապետ Լի Ցյանի հետ։