Հետևեք մեզ։

Բրիտանական դատարանը որոշել է, որ «կին» սահմանումը չի ներառում տրանսգենդերներին

13:30, 16 ապրիլ 2025
Բրիտանական դատարանը որոշել է, որ «կին» սահմանումը չի ներառում տրանսգենդերներին

Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը որոշում է կայացրել, որ միայն «կենսաբանական կանայք», այլ ոչ թե տրանսգենդեր կանայք են 2010 թվականի Հավասարության մասին ակտի «կին» սահմանման մեջ:

 

Նշվում է, որ «կին» սահմանումը ներառում է միայն «կենսաբանական կանանց», ուստի Հավասարության մասին օրենքը չպետք է պաշտպանի տրանսգենդեր տղամարդկանց խտրականությունից, դատարանը այս մասով  միաձայն որոշում է կայացրել: 


Այս որոշումը լուծեց վեճը, որը շարունակվում էր 2020 թվականից ի վեր «Կանայք հանուն Շոտլանդիայի» իրավապաշտպան խմբի և Շոտլանդիայի կառավարության միջև, որը պնդում էր տարածաշրջանային ոչ խտրական օրենքների կիրառումը սեռափոխության վկայական ունեցող տրանսգենդեր կանանց նկատմամբ:


Նախկինում Շոտլանդիայի նիստերի դատարանի երկու մակարդակները մերժել էին իրավապաշտպան կազմակերպության բողոքը, որից հետո այն դիմել էր Գերագույն դատարան։

Վերլուծական

Ամենաընթերցվածները