Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Մուշեղ Բաբայանը կհեռանա պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։
Մենք տեղեկացանք, որ նրան պաշտոնից ազատելու հրաման դեռևս չկա, սակայն Բաբայանն արդեն պաշտոնից ազատման դիմում ներկայացրել է։
Նշենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր նախագահ ունի՝ Արթուր Նահապետյանը։