Արթուր Ալեքսանյանը մրցումներից 20 օր առաջ վնասվածք է ստացել, պատռվել էր նրա ճակատը՝ մինչև ոսկորը, չորս-հինգ կար տվեցինք։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը՝ անդրադառնալով ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանի վնասվածքին։
Բալաբարյանը նշել է՝ հարցրել է Ալեքսանյանին՝ արդյո՞ք պատրաստ է մարտին. «Ասեց՝ պատրաստ եմ, ես էլ տեսա, որ լավ պատրաստ է։ Բուլղարացի ըմբիշն այն ըմբիշն էր, որ իր հետ Եվրոպայի և Աշխարհի առաջնության եզրափակչի է մասնակցել»։
Ըստ նրա՝ այս անգամ չստացվեց, որ Արթուր Ալեքսանյանը կատարի իր զինանոցի ամենաբարձր հնարքը։
«Այդպես էլ է լինում։ Անպարտելի մարդ չկա»,- նշել է մարզիչը։։