Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պաշտպանության նախարարների խորհրդի առաջիկա նիստը տեղի կունենա հինգշաբթի օրը՝ Մինսկում։ Այդ մասին այսօր ТАСС-ին հայտնել է ՀԱՊԿ-ի մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
«Մայիսի 25-ին Մինսկում Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Խրենինի նախագահությամբ տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պաշտպանության նախարարների խորհրդի նիստը: Նիստին կմասնակցեն ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբեթովը և ՀԱՊԿ-ի Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը», - ասել է նա։