Բազմաթիվ փորձագետներ կան, որոնք պնդում են՝ «Խաղաղության խաչմերուկ»-ը միջին միջանցքի ճյուղ է։ Այս մասին ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Ըստ նրա՝ այս նախագիծը տեղավորվում է այդ կոնցեպտի մեջ։
«Մենք կառուցողական ու պրակտիկ առաջարկ ենք արել, ընդունելի առաջարկ ենք արել Ադրբեջանին։ Եթե պաշտոնական դրական պատասխան լինի, կարող ենք անմիջապես ձեռնամուխ լինել ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, միջին միջանցքին»,- ասել է Արարատ Միրզոյանը։
Նա նշել է, որ այդ գործընթացը կարելի է իրականացնել խաղաղության պայմանագրից զատ։