Հետևեք մեզ։

Հայաստանի գավաթ․ «Նոան» գերլարված խաղում հաղթեց 10 ֆուտբոլիստով մնացած «Վանին»

22:32, 16 ապրիլ 2025
Հայաստանի գավաթ․ «Նոան» գերլարված խաղում հաղթեց 10 ֆուտբոլիստով մնացած «Վանին»

Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ առաջին խաղում «Նոան» Վահագն Թումասյանի անվան «Քաղաքային» մարզադաշտում երկու անպատասխան գնդակ ուղարկեց Չարենցավանի «Վանի» դարպասը (2:0)։, գրում է Armsport.am-ը։

Ռուի Մոտայի գլխավորած թիմի կազմում գոլերով աչքի ընկան Մատեուս Այասը և Իմրան Ուլադ Օմարը՝ համապատասխանաբար 36-րդ և 89-րդ րոպեներին։ Ամբողջ երկրորդ խաղակեսը չարենցավանյան ակումբը անցկացրեց 10 հոգով։

Վերջին հույսի խախտման համար ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց «Վանի» դարպասապահ Արսեն Բելգլարյանը՝ առաջին խաղակեսի հիմնական ժամանակին ավելացված 16-րդ րոպեին։

Նշենք, որ թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 30-ին։

Հանդիպման գոլերը կարող եք դիտել այստեղ։

Վերլուծական