Հետևեք մեզ։

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-13 աստիճանով

06:35, 17 ապրիլ 2025
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-13 աստիճանով

Երևանում ապրիլի 20-21-ին սպասվում է կարճատև անձրև: Ապրիլի 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Մարզերում ապրիլի 17-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, ինչպես նաև Լոռիի, Տավուշի և Սյունիքի նախալեռներում ձյան տեսքով: Ապրիլի 20-ի ցերեկը, 21-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

 

Ապրիլի 17-ի ցերեկը, 18-19-ին, 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ արագությամբ։

 

Օդի ջերմաստիճանն ապրիլի 17-21-ին աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով։

Վերլուծական

Ամենաընթերցվածները