Թբիլիսիում մեկնարկել է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարարների եռակողմ հանդիպումը։
Միջոցառումը ներածական խոսքով բացել է Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին։
Նշվել է, որ հանդիպման նպատակն է կիսել երեք երկրների տեսակետներն ու գաղափարները հնարավոր ուղղությունների վերաբերյալ, որոնք հիմք կհանդիսանան եռակողմ համագործակցության գործընթացի համար։
«Հանդիպման ընթացքում կքննարկվեն եռակողմ համագործակցության հնարավորությունները, կբացահայտվեն երեք երկրների համար հետաքրքրություն ներկայացնող ոլորտները, կբացահայտվեն համագործակցության հնարավոր ոլորտները, որպեսզի տարածաշրջանի երկրները կարողանան համատեղ մոտեցումներ մշակել մի շարք հարցերի վերաբերյալ։ Դրանք կլինեն այսօրվա քննարկման հիմնական ուղղությունները»,- լրագրողներին ասել է Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան։