Հետևեք մեզ։

Անկարայում իրականացվել է Թուրքիայի պատմության մեջ թմրանյութերի դեմ պայքարի ամենամեծ գործողությունը, 525 մարդ ձերբակալվել է

12:00, 17 ապրիլ 2025
Անկարայում իրականացվել է Թուրքիայի պատմության մեջ թմրանյութերի դեմ պայքարի ամենամեծ գործողությունը, 525 մարդ ձերբակալվել է

 

Ապրիլի 17-ի առավոտյան Անկարայում իրականացվել է Թուրքիայի պատմության մեջ թմրանյութերի դեմ պայքարի ամենամեծ գործողությունը: Ձերբակալվել է 500-ից ավելի մարդ։

ՆԳ նախարար Ալի Երլիքայան նշել է, որ մայրաքաղաքում 626 հասցեներում միաժամանակյա խուզարկությունների արդյունքում ձերբակալվել է 525 մարդ:

Գործողությանը մասնակցել են ոստիկանության 4768 աշխատակիցներ, 40 հատուկ վարժեցված որոնողական շներ, 4 անօդաչու թռչող սարքեր և ավիացիոն աջակցության ստորաբաժանումներ:

Վերլուծական