Թեհրանը հավատարիմ է հարևան երկրների հետ բարիդրացիությանը՝ ընդգծելով, որ Իսլամական Հանրապետությունը պատրաստակամ է խաղաղության հասնելու գործում աջակցել Երևանին և Բաքվին։ Այս մասին ասել է ԻԻՀ արտաքին գործերի փոխնախարար Մաջիդ Թախթ Ռավանչին, հայտնում է Tehrantimes-ը։
Ռավանչին ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կարևորությունը տարածաշրջանային կայունության համար և երկու երկրներին հորդորել է կենտրոնանալ ապագայի վրա՝ մատնանշելով, որ փաստաթուղթը պատրաստ է ստորագրման։
Նա դատապարտել է տարածքային ամբողջականության ցանկացած խախտում և հավելել, որ ռազմական ուժը չպետք է օգտագործվի այլ երկրի տարածք գրավելու համար։