ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Սլովենիայի արտաքին գործերի նախարար Տանյա Ֆաջոնի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, թե մարտին խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը հնարավորություն է ևս մեկ անգամ Հայաստանի հետ քննարկելու Ադրբեջանի ակնկալիքները գործընթացի ամբողջական ավարտի վերաբերյալ։
«Ես նշեցի Հայաստանի Սահմանադրությամբ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների վերացումը և Մինսկի խմբի լուծարումը, սահմանազատման գործընթացը շարունակվում է, բայց հաղորդակցությունների բացման հարցը դեռ բաց է մնում»,- ասել է նա։
Բայրամովը նշել է, որ կարծիքներ են փոխանակվել նաև այն մասին, որ անխոչընդոտ անցումը Նախիջևան դեռ չի ապահովվել։