Հետևեք մեզ։

Խաղաղության համաձայնագրի ստորագրումը շատ կարևոր ներդրում կլինի Կենտրոնական Ասիան և Եվրոպան, Արևելքն ու Արևմուտքը կապելու առումով․ Սլովենիայի ԱԳ նախարար

11:38, 17 ապրիլ 2025
Խաղաղության համաձայնագրի ստորագրումը շատ կարևոր ներդրում կլինի Կենտրոնական Ասիան և Եվրոպան, Արևելքն ու Արևմուտքը կապելու առումով․ Սլովենիայի ԱԳ նախարար

Սլովենիան ՄԱԿ-ի կանոնադրությունը հարգող պետություն է։ Այս մասին հայտարարել է Սլովենիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Տանյա Ֆայոնը արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

 

«Ինձ ներկայացրեցին տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Տեղեկություններ ստացա հատկապես խաղաղության պայմանագրի վերաբերյալ։ Մենք շահագրգռված ենք երկու երկրների միջև խաղաղության հաստատմամբ։ Ես ողջունում եմ խաղաղության համաձայնագրի տեքստի վերջնականացումը, և երկու կողմերին էլ հորդորում եմ հնարավորինս շուտ ստորագրել խաղաղության պայմանագիրը։

 

Այս համաձայնագիրը մեծ նշանակություն կունենա ինչպես տարածաշրջանի, այնպես էլ այլ պետությունների համար։ Խաղաղության համաձայնագրի ստորագրումը շատ կարեւոր ներդրում կլինի Կենտրոնական Ասիան եւ Եվրոպան, Արեւելքն ու Արեւմուտքը կապելու առումով»,-ասել է նա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները