Հետևեք մեզ։

Հարավային Կովկասը ռազմավարական նշանակության տարածաշրջան է, եռակողմ համագործակցությունն այս պահին չափազանց անհրաժեշտ է․ Վրաստանի ԱԳ նախարար

11:51, 17 ապրիլ 2025
Հարավային Կովկասը ռազմավարական նշանակության տարածաշրջան է, եռակողմ համագործակցությունն այս պահին չափազանց անհրաժեշտ է․ Վրաստանի ԱԳ նախարար

 

Թբիլիսիում եռակողմ հանդիպում է անցկացվում Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի փոխարտգործնախարարների մակարդակով։

 

Տեղեկությունը տարածել է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Հաղորդվել է, որ հանդիպումը բացել է Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին։

 

Նա խոսել է Հարավային Կովկասի ռազմավարական դերի, տարածաշրջանի ներուժի, համագործակցության ձեւաչափերի մասին։ Նա նշել է, որ եռակողմ հանդիպման անցկացումը վկայում է Վրաստանի անկեղծ ցանկության մասին՝ նպաստելու տարածաշրջանային համագործակցության զարգացմանն ու ընդհանուր շահերի բացահայտմանը։

 

Նա ընդգծել է, որ Հարավային Կովկասը ռազմավարական նշանակության տարածաշրջան է, և եռակողմ համագործակցությունն այս պահին չափազանց անհրաժեշտ է։

 

Հաղորդագրության մեջ նշվում է, որ փակ ձևաչափով անցկացված հանդիպման նպատակն է կիսել երեք երկրների ընդհանուր շահերն ու տեսակետները ոլորտներում, որոնք կնպաստեն երկրների միջև փոխշահավետ, գործնական, եռակողմ համագործակցության ամրապնդմանը` հանուն տարածաշրջանի բարգավաճման, կայունության և կայուն զարգացման:

 

«Արտաքին գործերի նախարարությունների միջև եռակողմ հանդիպումը չի հակասում և չի փոխարինում համագործակցության որևէ այլ գոյություն ունեցող ձևաչափի, այլ ավելի շուտ արտահայտում է երեք հարևան երկրների լրացուցիչ ջանքերը՝ կառուցողական և փոխշահավետ համագործակցություն կառուցելու համար»։

 

Մինչ հանդիպումը Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոչորիշվիլիի, ԱՀ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի միջև տեղի ունեցան խորհրդակցություններ, որոնց ընթացքում երեք երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև եռակողմ հանդիպում անցկացնելու նախաձեռնությամբ հանդես եկավ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները